56-ամյա Շերոն Սթոունը նոր սիրեկան ունի

13:09   22 դեկտեմբերի, 2014

56-ամյա Շերոն Սթոունը նոր սիրեկան ունի։ Դերասանուհին երեսուն տարով մեծ է իր նոր սիրեցյալից։ Daily Mail-ի փոխանցմամբ, պապարացիներն արդեն հասցրել են «բռնացնել» հայտնի աստղին իր սիրելիի հետ համբուրվելիս։

Նշենք, որ Շերոն Սթոունը սիրավեպ է սկսել դերասան Դեւիդ Դե Լուիսի հետ։

Լուսանկարներից երեւում է, որ դերասանուհին, ում 22-ամյա զարմիկը նոյեմբերին մահացել էր թմրանյութերի գերդոզավորումից, շատ հիանալի տեսք ունի։

Ինչպես Շերոնը, Դեւիդը նույնպես նախկինում ամուսնացած է եղել եւ ունի երկու դուստր։



© NEWS.am STYLE