Sony Pictures-ը որոշել է թույլատրել Կիմ Չեն Ինի մահվան մասին ֆիլմի վարձույթը

13:45   22 դեկտեմբերի, 2014

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան, Հոլիվուդյան կինոմատոգրաֆիստները սկսել էին քննադատել  այս ֆիլմը վարձույթից հանելը, իսկ բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոն Sony Pictures-ին 100 հազար դոլար է առաջարկել «Հարցազրույց» ֆիլմի իրավունքները գնելու համար։

Բայց երեկ NBC հեռուստաալիքի եթերում այս կորպորացիայի փաստաբան Դեւիդ Բոյեզը հայտարարել է, որ Sony Pictures-ը դեռ վերջնականապես չի հրաժարվել այս ֆիլմի վարձույթից։

«Sony-ին պարզապես երկարաձգել է ֆիլմի վարձույթը։ Կազմակերպությունը պայքարում էր, որ ֆիլմը ցուցադրվի, եւ այն կցուցադրվի։ Թե ինչպես այն կտարածվի դեռ հայտնի չէ, բայց դա հաստատ տեղի կունենա»,-ասել է փաստաբանը։

Բոյեզը նաեւ նշել է, որ երեք շաբաթ կազմակերպությունը միայնակ է փորձել պայքարել հաքերների դեմ, սակայն հետո նրանց են միացել նաեւ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Նա նաեւ ընդգծել է, որ այսպիսի հարձակումները «ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրն են, ոչ թե Sony Pictures ընկերության»։ 



© NEWS.am STYLE