Մըրայա Քերիի օգնականը դատի է տվել երգչուհուն

14:09   22 դեկտեմբերի, 2014

2014թ-ը այնքան էլ հաջող չէր երգչուհի Մըրայա Քերի համար։ Ամուսնուց բաժանվելուց զատ, Քերին մի քանի անգամ խայտառակվել է համերգների ժամանակ։ Օրինակ, հոկտեմբերին Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած նրա Elusive Chanteuse World Tour համաշխարհային շրջագայությունների շրջանակներում անցկացվող առաջին համերգի ժամանակ 44-ամյա երգչուհին հիասթափեցրել էր իր երկրպագուներին, քանի որ վերջիններս սոցցանցցերում բավականին բացասաբար էին արտահայտվել հայտնի աստղի համերգի մասին։ Այնուհետեւ երգչուհին վատ ելույթ է ունեցել Ռոքֆելերյան կենտրոնում սուրբծննդյան լույսերը վառելու արարողությանը՝ կատարելով «All I Want fo Christmas Is You» երգը։ Այնուհետեւ Նյու Յորքի Beacon Theatre –ում կայացած Մըրայայի հերթական համերգի ժամանակ նա լաց է եղել Hero երգի կատարման ժամանակ։

Այժմ  հայտնի է դարձել, որ Մըրայա Քերիի նախկին օգնական Իսլեր Օլիվերը դատի է տվել երգչուհուն։

Իսլերը, ով ստիպված օրական 16 ժամ է աշխատել, փոխհատուցում է պահանջում։ Նա աշխատանքային օրվա ընթացքում կատարել է երգչուհու բոլոր պահանջները, այդ թվում՝ տուն մաքրելը, հավաքելը, մթերք գնելը եւ այլն

Նշենք, որ Իսլերը Քերիի մոտ աշխատել է 2007թ-ից եւ ըստ նրա՝ նա մշտապես հազարավոր գործեր է կատարել;

 «Իմ պաշտպանյալը շատ աշխատասեր անձնավորություն է։ Նա իր ողջ ժամանակը նվիրել է Քերիին։ Նա օր ու գիշեր աշխատել է։ Աստղերը նույնպես պետք է պատասխնատվություն կրեն օրենքի առաջ»,-ասել է փաստաբանը։

 

 

Աղբյուրը՝ Page Six



© NEWS.am STYLE