Հաքերները սպառնում են հրապարակել Իգի Ազալիայի սեքս-վիդեոն

14:35   22 դեկտեմբերի, 2014

Այս տարին հաստատ հաքերների տարին էր։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել ռեփեր Իգի Ազալիան։ EOnline-ը տեղեկացրել է, որ կիբերհանցագործները սպառնացել են հրապարակել նրա մասնակցությամբ սեքս-վիդեոն, եթե նա ներողություն չխնդրի Ազալիա Բենքսից, ում հետ նա վիճաբանել էր։

Twitter-ում ինչ-որ @TheAnonMessage օգտատեր դիմել է Իգիին եւ հայտնել, որ «նա ունի ընդամենը 48 ժամ ժամանակ Ազալիա Բենքսից ներողություն խնդրելու համար»։ Օգտատերը նաեւ մեղադրել է երգչուհուն սեւամորթների մշակույթը չհարգելու մեջ։

Իգի

«Մենք քո մասնակցությամբ սեքս-վիդեո ունենք, եւ դու չես ցանկանում, որ այն հասանելի դառնա, այնպես չէ՞»։

Նշենք, որ երգչուհիների միջեւ վիճաբանություն էր սկսվել այն բանից հետ, երբ Բենքսը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ազալիան չի կարող համեմատվել սեւամորթ ռեփ-կատարողների հետ։

Ազալիա

Այս հայտարարությանը Իգին պատասխանել է.

«Շատ սեւամորթ արտիստներ հաջողության են հասել տարբեր ժանրերում։ Քեզ մոտ ոչինչ չի ստացվել քո վատ բնավորության, մարդկանց նկատմամբ սխալ վերաբերմունքի եւ քո սխալների համար պատասխանատվություն չկրելու պատճառով։ Դու մյուսներին վիրավորում ես, հետեւաբար չես կարողանում կառավարել ինքդ քեզ։ Այս ամենը հենց ՔՈ մասին է»։



© NEWS.am STYLE