Վանեսա Պարադին տոնում է ծննդյան 42-րդ տարեդարձը

15:07   22 դեկտեմբերի, 2014

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի, մոդել Վանեսա Պարադին տոնում է ծննդյան 42-րդ տարեդարձը։

Ջոնի Դեպի նախկին քաղաքացիական կինը նկարահանվել է շատ հայտնի ֆիլմերում։ Օրինակ, «Կախարդական սեր ֆիլմում նա նկարահանվել է Ժան Ռենոյի հետ, իսկ «Մեկ հնարավորություն երկուսի համար» ֆիլմում նրա խաղընկերներն են եղել Ալեն Դելոնն ու Ժան-Պոլ Բելմոնդոն։

Այնուհետեւ հայտնի դերասանուհին պայմանագիր է կնքել «Շանել» ապրանքանիշի հետ եւ դարձել օծանելիքի գովազդային արշավի դեմքը։

Ջոնի Դեպի հետ 14 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո զույգը շատ հանգիստ բաժանվել է։ Դեպը Պարադիի եւ երեխաների համար բնակարան է գնել Հոլիվուդում։ 



© NEWS.am STYLE