Անի Լորակին եւ Վերկա Սերդյուչկային չեն հրավիրել Ռուսաստան՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումներին

15:41   22 դեկտեմբերի, 2014

Անցնող տարվա ընթացքում գրանցված դեպքերը կարծես թե իրենց ազդեցությունն են ունեցել ուկրաինացի աստղերի գրպանի վրա։ 2014թ-ին ուկրաինական աստղերն այդքան էլ մեծ պահանջարկ չունեն ռուսական ամանորյա ծրագրերում։

Ivona –ն, մեջբերելով bigness.ru-ին, տեղեկացրել է, որ Ռուսաստանում միջոցառումների կազմակերպման հարցերով զբաղվող ազգային ասոցիացիան կազմել է մի վարկանիշային աղյուսակ, որտեղ ընդգրկվել են այն աստղերը, որոնց չեն հրավիրել կորպորատիվ միջոցառումներին։

Այս ցուցակում հայտնվել են Անի Լորակը, Սվետլանա Լոբոդան, Անդրեյ Դանիլկոն (Վերկա Սերդյուչկա), Իվան Դորնը եւ Անաստասիա Պրիխոդկոն։

Սվետլանա Լոբոդա 



© NEWS.am STYLE