Ինչպես են ռուսական շոու-բիզնեսի աստղերը տոնելու Նոր տարին

16:42   22 դեկտեմբերի, 2014

Տնեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել ռուսական շոու-բիզնեսի աստղերի գրպանին։ Շատ հայտնի դեմքեր իջեցրել են իրենց ամանորյա ելույթի համար վճարվող գումարի չափը, իսկ մյուսներն ընդհանրապես հրաժարվել են մասնակցել ամանորյա նկարահանումներին. օրինակ՝ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը։

Նոր տարվան տանը կմնա նաեւ Անաստասիա Վոլոչկովան։

Հաղորդավարուհիներ Անֆիսա Չեխովան եւ Լերա Կուդրյավցեւան Ամանորին իրենց ընտանիքների հետ մեկնելու են շրջագայությունների։

Տանը ընտանեկան ընթրիք կկազմակերպի նաեւ Ժաննա Ֆրիսկեն, ում համար նախորդ տարին շատ ծանր ու դժվարին փորձություններով էր լեցուն։

Նոր տարին նա կդիմավորի իր ծնողների, ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի եւ որդու՝ Պլատոնի հետ։ Հունվարի առաջին օրերին Իվան Ուրգանտը կմնա Մոսկվայում, քանի որ նա կարծում է, որ այդ օրերին Մոսկվան լավագույն տեղն է աշխարհում։ Եվա Ռուդկովսկայան եւ Եվգենի Պլյուշենկոն նույնպես կմնան Մոսկվայում, սակայն հետո պատրաստվում են մեկնել Սանկտ Պետերբուրգ։

Սակայն ոչ բոլորն են այդ օրերին տանը մնալու։ Օրինակ, սեքսուալ Աննա Սեմենովիչը պատրաստվում է գումար աշխատել դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին։ Հունվարի 1-ը աշխատանքային օր է նաեւ «ՎԻԱ Գրա» խմբի աղջիկների, ինչպես նաեւ Կրիստինա Օրբակայտեի համար։ «Ռուսաստանի ոսկե ձայնը»՝ Նիկոլայ Բասկովն այս օրերին կլինի Դոմինիկյան Հանրապետությունում։  

Իսկ Քսենյա Սոբչակն ու Մաքսիմ Վիտորգանը միասին հրավիրված են ԱՄՆ՝ իրենց հայրենակիցների համար կազմակերպված շոուն վարելու համար։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE