Դեւիդ Շվիմերը կմարմնավորի Քիմ Քարդաշյանի հոր կերպարը

17:09   22 դեկտեմբերի, 2014

Դերասան Դեւիդ Շվիմերը (ով խաղում էր հանրահայտ «Ընկերներ» սերիալում) մարմանվորելու է Ռոբերտ Քարդաշյանի՝ Քիմ, Քլոե, Քորթնի եւ Ռոբերտ Քարդաշյանների հայրը։

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ-ին քաղցկեղից։ Նա շատ հայտնի փաստաբան ու գործարար էր։ Ռոբերտ Քարդաշյանը պաշտպանել է Օ. Ջեյ Սիմփսոնին, երբ վերջինիս մեղադրել են նրա կնոջ ու սիրեկանի սպանության մեջ։ Այս աղմկահարույց գործը ուսումնասիրում են American Crime Story մինի-սերիալի հեղինակները, որի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի տասը սերիայից։ Ռոբերտ Քարդաշյանի մասին նոր սերիան կկոչվի The People v. O.J. Simpson «Մարդիկ ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի»։

Huffington Post-ը տեղեկացրել է, որ բացի Շվիմերից, այս ֆիլմում նկարահանվելու են նաեւ Կյուբա Գուդինգը, ով կմարմնավորի Օ. Ջեյ Սիմփսոնին։

 



© NEWS.am STYLE