X-Factor շոուի հաղթող Բեն Հեյնաուն գլխավորել է սուրբծննդյան հիթ շքերթը

17:39   22 դեկտեմբերի, 2014

X-Factor շոուի հաղթող Բեն Հեյնաուն գլխավորել է սուրբծննդյան հիթ շքերթը։

The Guardian-ը հայտնել է, որ 30-ամյա Հեյնաուին առաջին տեղը զբաղեցրել է OneRepublic խմբի «Something I Need» երգի cover տարբերակով։ Մեկ շաբաթվա ընթացքում սինգլը վաճառվել է 214 հազար օրինակով։

Երկրորդ տեղում հայտնվել է Մարկ Ռոնսոնի եւ Բրունո Մարսի «Uptown Funk» երգը, իսկ երրորդում Էդ Շիրանն է՝ «Thinking Out Loud» բալլադով։



© NEWS.am STYLE