Ջեքի Չանի որդուն մեղադրել են թմրանյութերի ապօրինի վաճառքի մեջ

18:35   22 դեկտեմբերի, 2014

Օգոստոսի վերջին Ջեքի Չանի որդուն՝ Ջեյսի Չանին, ով ավելի հայտնի է Fang ZuMing անվամբ, ձերբակալել են իր ընկերոջ՝ 23-ամյա կինոդերասան Կայ Կո Չեն-Դունի հետ։

Պեկինում անցկացված մասշտաբային օպերացիայի արդյունքում ձերբակալվել է ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնց թվում էր նաեւ Ջեքի Չանի որդին։ Ջեյսի Չանի տանից մարիխուանա են գտել։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ջեկի Չանի որդուն մեղադրել են թմրանյութերի ապօրինի վաճառքի մեջ։ NBC news-ը հայտնել է, որ այժմ 32-ամյա Չանը պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ՝ հայտնվելով դատարանում։

 



© NEWS.am STYLE