ԴԵԿԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 դեկտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Դուք համոզվա՞ծ եք, որ ձեր կողքին հենց նա է, ով ձեզ պետք է: Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի վերանայեք այն, ինչ եղել է ձեր միջեւ եւ որոշում կայացնեք, թե որքան կարեւոր եւ թանկ է դա ձեզ համար: Այսօր կայացրած հետեւություններից կախված կլինի ձեր հետագա կյանքը: 

ՑԼԵՐ

Ի՞նչ կարեւոր է, թե ձեզ եւ ձեր սիրելիին ինչ է սպասվում ապագայում: Միեւնույն է՝ դուք դա չեք իմանա, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս ձեզ չմտածել վաղվա օրվա մասին, այլ պարզապես վայելել ներկան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր է կատարյալ զգալ ինքներդ ձեզ: Կարգի բերեք ձեր արտաքինը, իսկ ներքին գեղեցկության վրա մեկ օր չէ, որ պետք է աշխատեք: Ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Ձեզ կնկատեն եւ կգնահատեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կշեղի աշխատանքից, ընդ որում՝ բավականին լրջորեն: Նրա պատճառով դուք կարող եք չհասցնել ավարտին որեւէ նախագիծ կամ էլ ինչ-որ բան այնպես չանել: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ որոշել, թե ինչն է ձեզ համար այսօր առավել կարեւոր:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ընտանեկան հարցերում այսօր չնախատեսված հանգամանքների կբախվեք: Շատ հավանական է, որ ձեր սիրելիի մայրիկը հյուր գա ձեզ եւ խանգարի երեկոն երկուսով անցկացնելու ձեր ծրագրերը: Աստղերը խորհուրդ են տալիս չտրտնջալ եւ փորձել առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր եղեք անսովոր եւ օրիգինալ: Մոռացեք սիրահետելու սովորական տարբերակները, հաճոյախոսություններին պատասխանելու նախկին արտահայտությունները եւ այլն: Եղեք բացառիկ, էքստրավագանդ եւ օրիգինալ: Ձեր սիրելին անպայման կգնահատի դա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Անգամ եթե առաջին հայացքից ձեր սիրելին իդեալական է եւ ոչ մի թերություն չունի, դա միայն առաջնային հայացքից է այդպես: Այսօր դուք կհամոզվեք դրանում: Միգուցե դա այդքան էլ վատ չէ:

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղերը հուշում են ձեզ այսօր ձեր սիրելիին եւ ձեր ընկերներին միեւնույն միջավայրում չմեկտեղել: Դրա արդյունքում դժգոհ կլինեն բոլորը, իսկ առաջին հերթին՝ դուք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ինչ էլ որ ասեք, բոլորը կընդունվի որպես կատակ եւ, ի ուրախություն ձեզ, բավականին ծիծաղելի կատակ: Այդ իսկ պատճառով աստղերը ձեզ խորհուրդ են տալիս այսօր լուրջ խոսակցություններ չվարել սիրելիի հետ:


ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ժամանակն է խորհել այն մասին, ինչ դուք չեք հասցրել անել եւ մտածել դրանք իրականացնելու մասին: Ձեր սիրելիի հետ ցուցակ կազմեք այն բոլոր գործերի համար, որոնք ձեզ հաճույք կպատճառեն առաջիկա շաբաթների ընթացքում եւ սկսկեք իրագործել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հավաքվել եւ մի օգտակար բան անել ձեր հարաբերությունների համար: Դա կլինի այն պատճառով, որ նա պարզապես դրա անհրաժեշտությունը չի զգա: Միգուցե դու՞ք օգնեք նրան:

ՁԿՆԵՐ

Այսօր այն գործը, որը ձեզ մոտ բավականին հմուտ կերպով ստացվում էր, կձախողվի, ինչը կնյարդայնացնի ձեզ եւ, որպես արդյունք, դուք կվիճեք ձեր սիրելիի հետ: Աստղերը հուշում են ձեզ հունից դուրս չգալ:

 Աղբյուրը՝  junona.org



© NEWS.am STYLE