Քիմ Քարդաշյան. «Տխուր եմ, քանի որ չեմ կարող հղիանալ»

14:33   26 դեկտեմբերի, 2014

Մինչ Քիմ Քարդաշյանի դստեր՝ Նորթի լույս աշխարհ գալը, բժիշկները Քիմին ասել էին, որ նա չի կարողանա հղիանալ։ Իսկ այժմ Քիմը ցանկանում է երկրորդ երեխան ունենալ, սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրը TMZ պորտալին հայտնել է, որ հայուհին չի կարողանում հղիանալ։

Ի դեպ, վերջերս Քիմը հայտարարել էր, որ նա կօգտվի փոխնակ մոր ծառայություններից, եթե նրա մոտ ոչինչ չստացվի։

Աղբյուրը նշել է, որ բժիշկները նրա մոտ անպտղություն են հայտնաբերել։ Քիմին եւ Քանիեին օրեր առաջ տեսել են հիվանդանոցներից մեկի մոտ. հեշտությամբ կարելի է հասկանալ, որ Քիմը շատ տխուր է։ Քանիեն նույնպես ուրախ տեսք չունի։



© NEWS.am STYLE