Հայտնի է «Հայաստանի ձայնը-3» նախագծի հաղթողի անունը

00:16   28 դեկտեմբերի, 2014

Քիչ առաջ ավարտվեց «Հայաստանի ձայնը-3» նախագիծը: Եզրափակիչ փուլ անցած չորս մասնակիցները՝ Վահե Ալեքսանյանը (մարզիչ՝ Եվա Ռիվաս), Մելինե Գալոյանը (մարզիչ՝ Հայկո), Ռաիսա Ավանեսյանը (մարզիչ՝ Սոնա) եւ Էռնա Միրզոյանը (մարզիչ՝ Արմեն Մարտիրոսյան), նախ դուետով հանդես եկան իրենց մարզիչների հետ, ապա սոլո ելույթ ունեցան:

Մասնակիցների ելույթների ավարտից հետո հայտարարվեց հաղթողի անունը, որը որոշվեց հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Ըստ այդմ՝  ձայների 39%-ով «Հայաստանի ձայնը-3» նախագծի հաղթող ճանաչվեց Ռաիսա Ավանեսյանը:



© NEWS.am STYLE