«Doctor Who» սերիալին մեղադրել են նույնասեռականների քարոզչության մեջ

11:46   29 դեկտեմբերի, 2014

Հայտնի «Doctor Who» հեռուստասերիալին մեղադրել են նույնասեռականների քարոզչության մեջ։ The Independent-ը հայտնել է, որ «Բի-բի-սի» կորպորացիայի հոգաբարձուների խորհուրդը բողոք-զեկույց է ներկայացրել «Doctor Who» սերիալի դեմ՝ մեղադրելով դրան որոշ էպիզոդներում նույնասեռականության թեման արծարծելու եւ քարոզելու մեջ։

Հատկապես մեծ աղմուկ է բարձրացել այն տեսարանը, որտեղ կին-մողես Մադամ Վաստրան եւ նրա գործընկերուհի Ջենի Ֆլինտը համբուրվում են։

«Չնայած այն հանգամանքին, որ որոշ ծրագրեր վիճաբանությունների տեղիք են տալիս, մենք միշտ ողջունում ենք մեր հեռուստադիտողների կառուցողական արձագանքը»,-ահա այսպես են պատասխանել «Բի-բի-սի» քննադատությանը։ 



© NEWS.am STYLE