Ամանորյա սեղանի գլխավոր ուտեստներն այլ երկրներում

18:12   3 հունվարի, 2015

Վերջին շրջանում մեզ՝ հայերիս մոտ, Ամանորի ավանդական կերակրատեսակներից է դարձել խոզի բուդը կամ հնդկահավը, սակայն միշտ չէ, որ այդպես է եղել: Հետաքրքիր է՝ ի՞նչ ուտեստներ են դնում այլազգիներն իրենց տոնական սեղաններին: 

Այսպես, օրինակ, Ճապոնիայում տոնական սեղանին պարտադիր պետք է լինեն բրնձից եւ լոբուց պատրաստված կերակրատեսակներ:

Լեհասատում ավանդույթի համաձայն 12 տեսակի ճաշատեսակ է դրվում տոնական սեղանին, որոնք պետք է մսային չլինեն: Թույլատրվում է միայն ձկան միսը: 

Դանիայի ավանդական ամանորյա ուտեստը սագը կամ բադն է:

Ռումինիայում եւ Բուլղարիայում ամանորյա սեղանին հատուկ խմորեղեն են դնում, որի մեջ հաջողության կոպեկ են թաքցնում:

Ֆրանսիայում տոնական սեղանին պետք է լինի պանրի տեսականի, իսկ գլխավոր ուտեստը կարող է լինել հնդկահավ, սագի կամ բադի միս: Իսկ, ահա,  Հունգարիյում եւ Ավստրիայում Ամանորին նախընտրում են սեղանին թռչնամիս չդնել, որպեսզի երջանկությունը չթռնի-գնա:

Իսպանիայում եւ Պորտուգալիայում ամանորյա սեղանին անպայման խաղող է դրվում:





© NEWS.am STYLE