Համաշխարհային պատմության ամենատարօրինակ հարկերը

23:07   24 հունվարի, 2015

Գրեթե բոլոր երկրները տարօրինակ հարկեր են ունեցել կամ մինչեւ այժմ էլ ունեն: Այս հոդվածում ցանկանում ենք պատմել ամենայուրօինակ, անգամ ծիծաղելի հարկերի մասին, որոնք ստիպված վճարել են տարբեր երկրների քաղաքացիներ:

1. Ազատության հարկ

Չնայած ժամանակակից աշխարհում սա մի փոքր զարմանալի ու տարօրինակ է հնչում, բայց տարիներ են եղել, որ ազատության հարկը շատ նորմալ համարվել ու ոչ մի քննադատության տեղիք չի տվել: Այս հարկը գանձել են Հին Հռոմում, եւ այն վճարել են ազատություն ստացած ստրուկները կամ նրանց նախկին տերերը: Ստացվում է, որ ստրուկը ազատություն ձեռք բերելու համար ստիպված էր վճարել եւ իր տիրոջը, եւ պետությանը:

2. Կյանքի հարկ

Հիանալի հարկատեսակ հարկահավաքների համար, քանի որ բոլորը ստիպված էին վճարել: Այս հարկատեսակը ստեղծվել է Անգլիայում 14-րդ դարում: Եվ հենց դրա պատճառով մի շարք ապստամբություններ են կազմակերպվել, ինչից հետո այն չեղյալ են հայտարարել:

3. Վախի հարկ

Բացի կյանքի հարկից, Անգլիայում կար եւս մեկ տարօրինակ հարկատեսակ՝ վախի հարկ: Այն գանձել են 12-րդ դարում. այն քաղաքացիները, ովքեր վախեցել են մասնակցել պատերազմներին, ստիպված են եղել հարկ վճարել: Սկզբում գումարի չափն այնքան էլ մեծ չէր, եւ բոլորը կարող էին վճարել, բայց ժամանակի ընթացքում, երբ զինվորականների պակասն արդեն մեծ էր, թագավորը հրամայում է հարկը 3 անգամ բարձրացնել: Մարդիկ իհարկե, չէին կարող համակերպվել եւ հանդուրժել այս փաստը եւ կրկին ապստամբություն են բարձրացնում: Հենց այս ապստամբությունների արդյունքում էլ կազմվում է ազատությունների մեծ խարտիան:

4. Զուգարանի հարկ

Սա շատ հետաքրքիր հարկատեսակ է, որը ընդունվել է հռոմեացի կայսեր Վեսպասիանոսի կողմից: Անգամ նրա սեփական որդին է դեմ եղել այս հարկատեսակին եւ հենց այդ ժամանակ նա փողը մոտեցնում է որդու քթի տակ եւ ասում իր հայտնի թեւավոր խոսքը. «Փողը հոտ չունի»: Պետք է նշել, որ այդ ժամանակ մարմարից պատրաստված հասարակական զուգարանները լայն տարածում ունեին. դրանք օգտագործվում էին եւ իրենց բուն նպատակով, եւ սիրային հանդիպումների համար: Հենց այդ պատճառով հռոմեացիները չէին հրաժարվում զուգարաններից եւ վճարում էին հարկերը:

5. Հարկ հոգեմետ դեղերի համար

2005թ-ին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում ընդունվել է նոր հարկատեսակ հոգեմեդ դեղերի՝ էքստազի, մարիխուանա եւ հերոինի համար: Այս հարկը անանուն կարող են վճարել թմրանյութերի վաճառքով զբաղվողները, սակայն եթե ոստիկանությունը նրան ձերբակալի, ապա նա ստիպված է կրել իր պատիժը:  

 

Աղբյուրը՝  uznayvse.ru



© NEWS.am STYLE