Ի՞նչ պետք է հագնել սահադաշտում

15:25   9 հունվարի, 2015

Ձմռան դրական կողմերից մեկն, անշուշտ, սահադաշտն է, որը գործում է երկու տարբերակով՝ բաց եւ փակ: Որ տարբերակն էլ նախընտրեք, պետք է հիշեք, որ սահադաշտում կարեւոր է ոչ միայն սահելու կարողությունը, այլեւ այն հագուստը, որով սահում եք: NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչ է պետք հագնել սահադաշտ գնալիս:


Բնականաբար, հագուստը պետք է լինի ազատ, թեթեւ եւ հարմարավետ: Պետք է մոռանալ կիսաշրջազգեստի եւ զգեստի մասին, ինչպես նաեւ շորտերի: Պետք է հագնել տաբատ, որը պետք է ոչ շատ նեղ, ոչ էլ շատ լայն լինի: Բացառեք նաեւ կտորից տաբատները. ընկնելու դեպքում դրանց պատռվելու հավանականությունը մեծ է:

Ինչ վերաբերում է վերնազգեստին, ապա նախապատվությունը տվեք հաստ, գործված բլուզներին: Հիշեք, որ սահադաշտում ցուրտ է: Ավելի լավ է մեկ տաք հագուստ հագնեք, քան մի քանի շապիկ կամ ժակետ իրար վրայից. դա ավելորդ ծանրություն կհաղորդի ձեզ, ինչը բնավ պետք չէ եւ դեռ կարող է խանգարել:

Գլխարկ եւ շարֆ նույնպես կարող եք կրել, սակայն շարֆի հետ մի փոքր պետք է զգույշ լինել: Երկար շարֆերը տեղին չեն, քանի որ կարող են խանգարել ձեռքերի շարժումներին:

Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա դրանք անհրաժեշտ են հատկապես սկսնակ սահողներին, քանի որ ընկնելու դեպքում դրանք պաշտպանում են ձեռքերը վնասվելուց:



© NEWS.am STYLE