Ի՞նչ անել տոնածառը Ամանորից հետո

19:13   12 հունվարի, 2015

Եթե Ամանորին ձեր տունը զարդարել է բնական տոնածառը, ապա ձեր առջեւ կա մի լուրջ խնդիր՝ ինչ անել տոնածառը տոներից հետո (ի դեպ, NEWS.am STYLE-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս օգտագործել միայն արհեստական տոնածառեր)։ Այսպիսով, առաջարկում ենք մի արդյունավետ տարբերակ, թե ինչ կարելի է անել բնական սոճու կամ եղեւնու ճյուղերով։

Սոճու ճյուղերով կարող եք եփուկ պատրաստել, որը հետո հնարավոր է օգտագործել վաննաներ պատրաստելիս։ Նշենք, որ նման վաննաները շատ օգտակար են մարմնի համար, քանի որ այն հանգստացնող, տոնուսը բարձրացնող ազդեցություն ունի, ինչպես նաեւ կարգավորում է նյարդային համակարգն ու բարելավում մտավոր աշխատանքը։

Իսկ ինչպես է պետք պատրաստել եփուկը։ Այսպիսով, անհրաժեշտ է հին ու չորացած ճյուղերը լցնել ջրի մեջ եւ մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչեւ ջրի մուգ գունավորում ստանալը։  Հեղուկն արդեն կարելի է լցնել շշի մեջ ու խցանով ամուր փակել։ Կարելի է քնելուց առաջ ոտքերը դնել ստացված լուծույթի մեջ կամ ոտքերը լվանալ դրանով։

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE