Էմինեմն այցելել է մահացու հիվանդ երկրպագուին

13:07   13 հունվարի, 2015

Միչիգանում ապրող 17-ամյա Գեյջ Գարմոն մահացու հիվանդ է. տղայի մոտ օստեոսարկոմա (չարորակ ուռուցք) է հայտնաբերվել։ Բժիշկները հայտնել են, որ Գեյջին ընդամենը մեկ շաբաթվա կյանք է մնացել։

Քանի որ տղան Էմինեմի մեծ երկրպագուն է, նրա ընկերները համացանցում սկսել են «#GetGageGarmoToMeetEminem» («Օգնեք Գեյջ Գարմոյին հանդիպել Էմինեմին») ակցիան։

TMZտեղեկացրել է, որ հենց այս ակցիայի օգնությամբ 42-ամյա ռեփերը տեղեկացել է Գեյջի վիճակի մասին եւ կիրակի այցելել է նրան։ Աղբյուրը նշել է, որ երգիչն ու տղան երկու ժամ միասին են անցկացնել։



© NEWS.am STYLE