Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին գալու են Հայաստան

12:11   13 հունվարի, 2015

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին գալու են Հայաստան, հայտնել է EOnline-ը։ Աղբյուրը տեղեկացրել է, որ Քիմն ու նրա քույրերը՝ Քլոեն եւ Քորթնին, առաջին անգամ պատրաստվում են այցելել իրենց հայրենիքը։ Ինչպես հայտնել է աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, քույրերը նաեւ իրենց երեխաներին կբերեն Հայաստան. Քիմն իր դստերը՝ Նորթին, իսկ Քորթնին իր երեխաներին՝ Մեյսոնին, Պենելոպային եւ Ռեյգանին։ Այս այցելության ժամանակ հայտնի աստղերին միգուցե միանա նաեւ Քանիե Ուսեթը, եթե նրա համերգային շրջագայությունները խոչընդոտ չհանդիսանան։

«Քիմը միշտ երազել է Հայաստան գնալու մասին. այնտեղ են նրա արմատները»,- հայտնել է աղբյուրը

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Քիմի այցը կապված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, թե ոչ։

«Իմ հայկական արմատները մեծ նշանակություն ու կարեւորություն ունեն ինձ համար»,- Cosmopolitan-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Քիմը։



© NEWS.am STYLE