Ախ, այս տարօրինակ Հարավային Կորեան

22:11   27 հունվարի, 2015

Հարավային Կորեան յուրահատկությունների եւ տարօրինակությունների երկիր է, այդ պատճառով նրա մայրաքաղաք Սեուլը ճանաչվել է աշխարհի լավագույն մայրաքաղաք՝ դիզայներական տեսակյունից դիտարկելով: Այսօր ներկայացնում ենք այս յուրօրինակ քաղաքը, որը օրեցօր ավելի ու ավելի է հետաքրքրում զբոսաշրջիկներին:

Սեռական հպումներ

Հարավային Կորեայում կարող եք տեսնել հետերոսեքսուալ տղամարդկանց, ովքեր ձեռք ձեռքի տված քայլում են փողոցում: Այստեղ ընդունված է նստել ընկերների ծնկներին ու խաղալ նրանց մազերի հետ:

Պլաստիկ վիրաբուժություն

Այսօր Հարավային Կորեան պլաստիկ վիրաբուժության կենտրոն է համարվում: Հազարավոր մարդիկ մեկնում են Սեուլ իրենց մարմնի որոշ մասեր շտկելու համար: Այժմ կորեացի երիտասարդները հիմնականում դիմում եմ պլաստիկ վիրահատությունների օգնությանը՝ աչքերի կոպերը փոխելու եւ ավելի եվրոպական տեսք ստանալու համար: Քաղաքում ամենուր կարելի է տեսնել մարդկանց լուսանկարներ, ովքեր վիրահատել են իրենց մարմնի այս կամ այն մասը:

«Զուգարանային» հումոր

Հարավային Կորեայում շատ տարածված է «զուգարանային» հումորը: Այստեղ կարելի է թխվածքաբլիթներ եւ անգամ հեռախոս գնել մարդու արտաթորանքի տեսքով, քանի որ տեղացիները կղանքը «քնքուշ» երեւույթ են համարում:

Սիրային վայրեր

Քանի որ տղան եւ աղջիկը հասարակական վայրերում չեն կարող ցույց տալ իրենց զգացմունքները, եւ բացի այդ, նրանցից շատերը ծնողների հետ են ապրում, հետեւաբար ստեղծվել են սիրային հատուկ վայրեր: Նման «մոթելներ» կան Սեուլի բոլոր շրջաններում, եւ այնտեղ ամեն ինչ շատ մաքուր ու հարմարավետ է:

Կ-Փոփ

Հարավային Կորեայում թագավորում է Կ-Փոփը (Կորեական փոփ երաժշտություն):  16-24 տարեկան աղջիկների եւ տղաների մատուցած երաժշտությունը մեծ սեր ու ճանաչում է վայելում ամբողջ երկրում:

«Այումաս»

«Այումաս» անվանում են այն տարեց կանանց, ովքեր փողոցում հանդիպում են անցորդներին եւ սկսում քննարկել նրանց հագուստը, գոռգոռալ երիտասարդների վրա եւ անգամ թքել՝ նույնիսկ եթե դրա համար պատճառ չկա:

Ալկոհոլի օգտագործում

Հարավային Կորեայում շատ են սիրում ալկոհոլ օգտագործել, այդ պատճառով նրանք համարվում են աշխարհի ամենաշատ խմող ազգերից մեկը: Տեղացիները սիրում են խմել Soju լիկյորը, որը պատրաստվում է գարիով եւ բրնձով: Եթե ձեզ ինչ-որ մեկը ալկոհոլային խմիչք է առաջարկում, ապա դրանից հրաժարվելը վիրավորանք է:

Նույնանման հագուստ

Հասարակության մեջ տարածված է մի միտում. նույնանման հագնվել: Երիտասարդները կարող են նույն հագուստները հագնել եւ երկվորյակի նմանվել: Այսպես նրանք իրենց հարգանք են ցուցադրում միմյանց հանդեպ:

Բանավոր ֆիլտր

Հարավային Կորեաում մարդիկ չեն ամաչում միմյանց եւ օտարերկրացիներին ասել, որ այսօր նրանք այնքան էլ գեղեցիկ տեսք չունեն կամ շատ գիրացել են: Սա վիրավորանք չէ, այս կերպ մարդիկ հետաքրքրվում են ձեր բարօրությամբ:

«Առանց տաբատի»

Տեղի աղջիկները շատ են սիրում կարճ կիսաշրջազգեստներ հագնել: Բայց դրանք սովորաբար այնքան կարճ են լինում, որ միայն ծածկում են հետույքը: Սակայն Հարավային Կորեայում աղջիկները դեկոլտե չեն համարձակվում հագնել, քանի որ այդ պարագայում այումաս տատիկների «ձեռքից չեն պրծնի»:

 

 

 

Աղբյուրը՝ Fishki



© NEWS.am STYLE