Ֆրանսիայի կինոթատրոններում այսօր կցուցադրվի Ֆաթիհ Աքընի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը

10:05   14 հունվարի, 2015

Թուրքական ծագմամբ գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընի սկանդալային «Հատում» ֆիլմն այսօր կցուցադրվի Ֆրանսիայի կինոթատրոններում։ Ֆիլմում արծարծվում է Ցեղասպանության թեման։ France Info-ն տեղեկացրել է, որ «Հատում» ֆիլմը կարելի է դիտել Ֆրանսիայի մի շարք քաղաքների կինոթատրոններում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրեն չեն անհանգստացնում իր հասցեին հնչած մեղադրանքները, քանի որ 7 տարիների ընթացքում նա պատրաստել է իրեն այդ ամենին: «Սկզբնապես ֆիլմի նպատակն էր, որպեսզի այն հավանեին մայրս, հայրս, Թուրքիայում ապրող ընկերներս, միեւնույն ժամանակ, նաեւ հայ հասարակությունը, Հայաստանը եւ սփյուռքը: Ես այս ճամփորդությունը սկսեցի ինձ հարց տալով՝ ո՞վ է ճանաչում եւ չի ճանաչում Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը»:



© NEWS.am STYLE