Լեդի Գագան՝ բիկինիով յոգայով զբաղվելիս

13:34   14 հունվարի, 2015

Լեդի Գագան սկսել է յոգայով զբաղվել։ 28-ամյա երգչուհին յոգայի միջոցով փորձում է շտկել կազմվածքի թերությունները։

«Ես առավոտյան մարզվում եմ, որպեսզի քրտինքի միջոցով կարողանամ օրգանիզմից հեռացնել նախորդ օրը խմած վիսկին»,- Instagram-ում գրել է երգչուհին։

Իսկ երկու օր առաջ Լեդի Գագան նոր լուսանկարներ էր տեղադրել իր միկրոբլոգում։ 28-ամյա երգչուհին ցուցադրել էր, թե ինչպիսին է նա առանց դիմահարդարման։

 



© NEWS.am STYLE