Բյորքը տեղեկացրել է իր նոր ալբոմի թողարկման մասին

22:08   14 հունվարի, 2015

Իսլանդացի հայտնի երգչուհի Բյորքը Facebook-յան էջում տեղեկացրել է իր նոր ալբոմի թողարկման մասին։ Ալբոմը, որը կկոչվի «Vulnicura», վաճառքում կհայտնվի 2015թ-ի մարտին։

«Տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ հայտարարել իմ նոր ալբոմի թողարկման մասին։ Հուսամ՝ այն ձեզ դուր կգա»,- գրել է երգչուհին։

Բյորքը նաեւ նշել է, որ ալբոմում տեղ գտած տասը երգերից վեցի հեղինակը հենց նա է։

Ալբոմում ներառված են հետեւյալ երգերը.

Stonemilker

Lionsong

History Of Touches

Black Lake

Family

Notget

Atom Dance

Mouth Mantra

Quicksand

Ի դեպ, Բյորքի նախորդ «Biophilia» ալբոմը թողարկվել է 2011թ-ին։



© NEWS.am STYLE