Ջասթին Բիբերը ցուցադրել է իր կազմվածքը

13:32   15 հունվարի, 2015

Մեկ շաբաթ առաջ կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ու մոդել Լարա Սթոունը ներկայացրել էին Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուն: Ֆոտոշարքն իրականացրել էին լուսանկարիչներ Մերթ Ալասն ու Մարկուս Պիգոտան:

20-ամյա երգչի երկրպագուները չէին հավատացել, որ նրանց կուռքն այդքան մկանուտ մարմին ունի։

Երկրպագուների կասկածները փարատելու համար, երգիչը Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել այդ նույն ֆոտոշարքից եւ մեկնաբանել.

«Ֆոտոշոփ, lol», - գրել է Բիբերը։



© NEWS.am STYLE