Հայկական հարսանիքը՝ Maroon 5-ի նոր տեսահոլովակում

13:10   15 հունվարի, 2015

Երեկ համացանցում հայտնվել է Maroon 5-ի «Sugar» երգի տեսահոլովակը. երգն ընդգրկված է խմբի «V» ալբոմի մեջ։

Տեսահոլովակում խմբի անդամներն անսպասելիորեն հայտնվում են Լոս Անջելեսում կազմակերպված տարբեր հարսանիքների։ Այս անակնկալի մասին անգամ նորապսակ զույերը տեղյակ չէին։ Ահա հենց այդպիսի հարսանիքներից մեկն էլ հայկական հարսանիք էր, որի մասին մենք արդեն տեղեկացրել ենք. իհարկե, տեսահոլովակում չի երեւում, թե ով ով է...

«Այսօր 2014թ-ի  դեկտեմբերի 6-ն է։ Մենք պատրաստվում ենք պտտվել Լոս Անջելեսում եւ անսպասելիորեն հայտնվել տարբեր հարսանիքների»,- տեսահոլովակի սկզբում ասում է Ադամ Լիվայնը՝ խմբի մենակատարը։

Սկզբում ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի, բայց հանկարծ հայտնվում է մի երկար վարագույր, որի ետեւում թաքնված են երաժիշտները։

Հոլովակն արդեն մոտ 2 միլիոն դիտում ունի։



© NEWS.am STYLE