43-ամյա Snoop Dogg-ը պապիկ է դարձել

17:07   15 հունվարի, 2015

Ամերիկյան հայտնի ռեփեր Snoop Dogg-ը պապիկ է դարձել։

43-ամյա ռեփերը նոր լուսանկար է տեղադրել Instagram-ում եւ տեղեկացրել, որ հունվարի 14-ին ծնվել է նրա թոռնիկը։ Պարզվում է, որ ռեփերի 21-ամյա որդին՝ Կորդինը եւ նրա կինը՝ Ջեսիկա Քեյզերը, որդի են ունեցել։

Snoop Dogg-ը երկրպագուներին հայտնել է, որ երեխային անվանակոչել են Զիոն։ Լուսանկարում Կորդին շատ երջանիկ տեսք ունի եւ հիանում է իր փոքրիկով։



© NEWS.am STYLE