Հայտնի են «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդները

17:51   15 հունվարի, 2015

Հայտնի են Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները։ Հեղինակավոր այս մրցանակին արժանանալու համար պայքարող թեկնածուների անունները հայտարարել են ռեժիսորներ Ալֆոնսո Կուարոնն ու Ջեյ Աբրամսը, դերասաններ Քրիս Փայնը եւ կինոակադեմիայի նախագահ Չերիլ Բուն Այզեքսը։ Նշենք, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Այսպիսով, ներկայացնում ենք «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդների անունները՝

«Իմիտացիոն խաղ»

«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»

«Ամերիկյան դիպուկահար»

«Birdman»

«Պատանեկություն»

«Սելմա»

«Ամեն ինչի տեսությունը»

«Մոլեգնություն»

 




© NEWS.am STYLE