Ռիհանային եւ Դի Կապրիոյին կրկին միասին են «բռնացրել»

12:33   16 հունվարի, 2015

Պարզվում է, որ Ռիհանային եւ Դի Կապրիոյին սիրավեպի միասին տարածված լուրերն այնքան էլ անհիմն չէին։Արդեն հայտնել ենք, որ շաբաթ օրը Լեոնարդո դի Կապրիոյին եւ Ռիհանային միասին տեսել են Playboy ամսագրի կազմակերպած ընթրիքին։ 26-ամյա երգչուհին եւ 40-ամյա դերասանը միասին են ժամանակ անցկացրել(համացանցում լուսանկարներ դեռ չկան)։

Իսկ այսօր աստղային զույգին «բռնացրել են» Kings of Leon խմբի մենակատար Կալեբ Ֆոլոուիլի ծննդյան երեկույթին։ Լեոն եւ Ռիհանան առանձին են եկել, բայց աղբյուրի փոխանցմամբ, նրանք միասին են ժամանակ անցկացրել ու զվարճացել։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI

 



© NEWS.am STYLE