New York Post. Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ոչ մի կապ չունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ

20:22   17 հունվարի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլին Հայաստան են գալու Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը: New York Post-ը որոշ մանրամասներ է պարզել այս մասին եւ հայտնել, որ Քիմի այցը ոչ մի կապ չունի Ցեղասպանության 100-ամյակի հետ:

«Մեր հայրը կհպարտանար մեզնով: Մեր ընտանիքն այնքան ոգեշնչված է»,- Page Six-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Քիմը:

Քիմի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրա այցելությունը կապված չէ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Ֆիլ Վալոցկին (Armenian Genocide Centennial Committee of America կազմակերպության խոսնակը) հայտնել է, որ ցանկացած դեպքում նման մեդիա-դեմքի այցելությունը հենց այդ ժամանակաշրջանում մեծ նշանակություն ունի:

«Կարծում եմ, որ բոլոր հայերը այդ օրը ցանկանում են Հայաստանում լինել, եւ դա շատ կարեւոր է»:

Նշենք, որ Քիմի հայաստանյան այցը նկարահանվելու է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի համար:



© NEWS.am STYLE