Կրքոտ Իրինա Շեյքը՝ Մարկ Էնթոնիի նոր տեսահոլովակի թրեյլերում

12:33   19 հունվարի, 2015

Համացանցում հայտնել է Մարկ Էնթոնիի եւ Ռոմեո Սանտոսի «Yo Tambien» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի թրեյլերը՝ Իրինա Շեյքի մասնակցությամբ։ Տեսահոլովակի պրեմիերան կայանալու է 2015թ-ի հունվարի 23-ին։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է բոլոր լրատվամիջոցները քննարկում են Իրինա Շեյքի եւ Կրիշտիանու Ռոնալդուի բաժանման մասին լուրերը:

Նման լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը ներկա չէր սուպերմոդելի ծննդյան տարեդարձին, որը նա անցկացրել է Մալդիվյան կղզիներում, իսկ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո շնորհակալական խոսքում չէր նշել ռուս մոդելի անունը։

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Իրինան հրաժարվել է մասնակցել Ռոնալդուի մայրիկի ծննդյան երեկույթին, եւ հենց սա էր զույգի բաժանման պատճառը:

Երեկ US Weekly-ն տեղեկացրել է, որ Իրինա Շեյքի ներկայացուցիչը հաստատել է հայտնի աստղերի բաժանման փաստը.

«Մենք հաստատում ենք, որ հինգը տարի միասին անցկացնելուց հետո Իրինա Շեյքը բաժանվել է Կրիշտիանու Ռոնալդուից: Նա այս ամբողջ շրջանում մտերմիկ հարաբերություններ է ունեցել նրա հարազատների հետ: Իրինայի կամ Ռոնալդուի ընտանիքների մասին բացասական լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ չեն հանդիսանում նրանց բաժանման պատճառը»,- հայտնել է աղբյուրը:



© NEWS.am STYLE