Վերսկսվում է «The X Files» սերիալը

13:35   19 հունվարի, 2015

«The X Files» («Գաղտնի նյութեր») հեռուստասերիալի երկրպագուները կարող են ուրախանալ. շուտով էկրաններին կհայտնվեն ֆիլմի նոր սերիաները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանգստյան օրերին FOX հեռուստաընկերությունը երեկույթ է կազմակերպել Փասադենայում, որին հրավիրված են եղել մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսը, Կիտ Ուրբանը, Ջեյ Բարուշելը, Մինդի Քալինգը եւ այլոք։ Երեկույթից առաջ տեղի է ունեցել մամլո-ասուլիս, որի ժամանակ հայտնի է դարձել The X Files («Գաղտնի նյութեր») սերիալի նկարահանումները վերսկսելու պլանների մասին։

Variety –ն հայտնել է, որ ֆիլմի գխավոր հերոսներ Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնն արդեն համաձայնել են նկարահանվել սերիալի նոր սերիաներում։ Ճիշտ է, դեռեւս դերասանների հետ բանակցությունները գտնվում են վաղ փուլում, բայց ընկերությունը հավաստիացնում է, որ ֆիլմն անպայման նկարահանվելու եւ թողարկվելու է այս տարի։



© NEWS.am STYLE