Նորաձեւության շաբաթը Միլանում. Prada եւ Calvin Klein

17:38   19 հունվարի, 2015

Միլանում անցկացվող Նորաձեւության շաբաթի ընթացքում Prada-ի ցուցադրությունը ամենասպասվածներից մեկն էր։ Ապրանքանիշի աշուն-ձմեռ տղամարդկանց հավաքածուն ինչպես միշտ, շատ յուրօրինակ է ստացվել, որտեղ համադրված են եւ կանացի, եւ տղամարդու բաղադրիչներ, որոնք ստեղծում են գենդերային ճիշտ ներդաշնակություն։

Միուչա Պրադայի ներկայացված հավաքածուում այս անգամ գերիշխող է եղել սեւը, որը շատ նրբորեն համադրել է երկու այլ գույների՝ բեժի եւ մոխրագույնի հետ։

Ավելի վաղ գարուն-ձմեռ տղամարդկանց հավաքածուն է ներկայացել Calvin Klein-ը։ Ապրանքանիշը համարձակ մոտեցում է ցուցաբերել՝ միախառնելով միանգամից մի քանի ոճեր. դիզայները համադրել է դասականն ու սպորտայինը՝ չմոռանալով 90-ականները հիշեցնող արտասովոր դետալների մասին։

 

 

Աղբյուրը՝ Buro 247, Spletnik 



© NEWS.am STYLE