Ինչպես մերսման միջոցով ազատվել գլխացավից

20:06   27 հունվարի, 2015

Շատ հաճախ գլխացավերը առաջանում են գլխի մկանների լարվածության եւ գերծանրաբեռնվածության արդյունքում։ Իսկ ծանրաբեռնվածությունը պայմանվորված է անոթների սեղմումով, որոնք դժվարացնում են թթվածնի մուտքը դեպի նյարդային բջիջներ։ Գլխացավը զգուշացում է առ այն, որ ուղեղը բավարար չափով թթվածին չի ստանում։ Սակայն շատ հաճախ մենք ասպիրին կամ այլ դեղահաբեր ենք օգատգործում, սակայն կարելի է պարզապես թուլացնել մկանների լարվածությունը եւ ազատվել գլխացավից։

Առաջին հերթին պետք է մերսել քունքի փոքրիկ փոսիկները։ Պարզապես պետք է միջնամատի օգնությամբ մեղմ շարժումներով մերսել այդ հատվածը։ Այս նույն գործողությունը կարելի է նաեւ անել եթերային յուղի օգնությամբ. այսինքն՝ մատների ծայրին կարելի է եթերային յուղ քսել եւ այդպես մերսել քունքի հատվածը։

Մերսման երկրորդ կետը, որը նույնպես կօգնի ձեզ ազատվել գլխացավից, հոնքերի միջեւ եղած կետն է՝ հենց հոնքերի «գծի» մեջտեղում։ Մոտ մեկ րոպե ցանկացած մատով կարելի է մերսել այդ հատվածը։

Այս հացում օգտակար է նաեւ պարանոցի եւ ուսերի մերսումը։ Դա ինքնուրույն չեք կարող անել, հետեւաբար կարելի է դիմել մեկ ուրիշի օգնությանը։ Ծայրահեղ դեպքում աջ ձեռքով պետք է տրորել պարանոցը եւ գլուխը այս ու այն կողմ շարժել։ Այսպես դուք բարելավում եք արյան հոսքը դեպի գլխուղեղ եւ գլխացավն անհետանում է։

 

Աղբյուրը՝ massage.ru



© NEWS.am STYLE