«Վամպիրի շրթունքներ». սեզոնի ամենանորաձեւ միտումը

16:25   22 հունվարի, 2015

2015 թվականի նորաձեւ միտումների մասին խոսելիս անհնար է չնկատել դիմահարդարման մեջ առանձնացած եւ արդեն իր ուրույն տեղը գրաված շրթներկի մի գույնի մասին, որը նորաձեւության աշխարհում հայտնի է որպես «վամպ»։

«Վամպիրի շրթունքները» լինում են մուգ բորդոյի, սալորի, գինու երանգների մեջ։

Շնորհիվ շրթներկի վառ գույնի, ստիպված չեք լինի եւ նույնիսկ ցանկալի էլ չէ, որպեսզի դեմքի այլ հատվածներ եւս վառ դիմահարդարում ունենան։

Նման գույնի շրթունքներն արդեն իսկ «լցնում» են դեմքը, ուստի լրացուցիչ շպարի կարիք չկա։

Եվս մեկ կարեւոր փաստ։ Նման երանգների շրթներկը պետք է առավելագույնս կոկիկ քսել։

Հեղինակ՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE