Խյուսեր ոտքերի համար. ավանդական մեթոդներ

20:10   30 հունվարի, 2015

Գեղեցիկ ոտքեր ունենալու ամսին երազում են բոլոր կանայք եւ աղջիկները։ Այս երազանքն իրականացնելու համար նրանք մեծ ջանքեր են թափում, ինչպես նաեւ մեծ գումարներ ծախսում։ Սակայն նույն արդյունքին կարելի է հասնել տնային պայմաններում։

Ավանդական մեթոդների օգնությամբ կարելի է ոտքերի համար խյուսեր պատրաստել՝ օգտագործելով միայն բնական միջոցներ՝ բանջարեղեն, մրգեր, մեղր, բուսական յուղ։ Ներկայացնում ենք պատրաստման եղանակը։

Խյուս 1. Հարկավոր է քիչ քանակությամբ կաթի մեջ եփել մեկ խնձոր (անհրաժեշտ է կեղեւը մաքրել, իսկ սերմերը՝ հեռացնել) եւ խյուս պատրաստել։ Ստացված զանգվածը պետք է երկու-երեք շերտով լցնել մարլայի վրա եւ փաթաթել կրունկներին։ Այնուհետեւ կրունկը պետք է ծածկել պոլիէթիլենային տոպրակով, իսկ հետո՝ գուլպա հագնել՝  թողնելով մոտ 30 րոպե։ Արդեն կարելի է լվանալ ոտքերը եւ յուղալի կրեմ քսել։

Խյուս 2. Եթե կոշտացել է ծնկների մաշկը, ապա պետք  է դիմել ցիտրուսային խյուսերի օգնությանը։ Պետք է տասը բաղադրամաս բուսական յուղը խառնել մեկ բաղադրամաս նարնջի կամ կիտրոնի հյութով ( հյութը պետք է թարմ քամված լինի, ոչ թե՝ խանութից գնված) եւ ստացված զանգվածը քսել ծնկներին՝ թողնելով մոտ 20 րոպե։ Լվանալ տաք ջրով, իսկ վերջում ՝ յուղալի կրեմ օգտագործել։

Խյուս 3. Եթե կրունկների մաշկը ճաքճքվում է, ապա օգտագործեք այս խյուսը։ Երկու բաղադրամաս մեղրը պետք է խառնել մեկ բաղադրամաս խոզի ճարպով եւ ստացված զանգվածը քսել խնդրահարուկց հատվածներում։ Այնուհետեւ հարկավոր է մարլայով փաթաթել եւ սպասել մոտ 2 ժամ։

Ի դեպ, որպես պրոֆելակտիկ միջոց կարելի է օգտագործել կարտոֆիլե վաննաներ։ Պարզապես պետք է եփել կարտոֆիլը (կեղեւով) եւ ստացված ջրի մեջ դնել ոտքերը՝ պահելով 20-25 րոպե։ Իսկ վերջում անհրաժեշտ է լվանալ մաքուր ջրով եւ գերչակի յուղ քսել։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE