Ստվերաներկեր՝ շագանակագույն աչքերի համար

20:15   29 հունվարի, 2015

Շագանակագույն աչքեր ունեցող կանայք մշտապես գեղեցիկ ստվերաներկ են փնտրում, որը համապատասխան կլինի նրանց։ Իհարկե, սա մեծ կարեւորություն ունի նրանց համար, քանի որ յուրաքանչյուր կին ցանկանում է մշտապես գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենալ։ Այդպիսիս արդյունքի հասնելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերին եւ ճիշտ ստվերաներկ ընտրել։

Նույնիսկ վառ արտահայտված աչքերը կարելի է ստվերաներկով գեղեցկացնել եւ ընդգծել դրանց հմայքը։

Բաց շագանակագույն աչքեր ունեցող կանանց համար նախընտրելի են կաթնային, բեժ եւ շոկոլադի երանգների ստվերաներկերը։ Եթե մուգ շագանակագույն աչքեր ունեք, ապա ձեզ համապատասխան է բեժ եւ ոսկեգույն երանգներով ստվերաներկերը։

Բայց կա մի երանգ, որը չի համադրվում շագանակագույն աչքերի հետ. մասնագետները խորհուրդ են տալիս շպարվելիս չօգտագործել նարնջագույն երանգը, քանի որ աչքերը հիվանդ ու հոգնած տեսք կստանան։

Շագանակագույն աչքեր ունեցող շիկահերները կարող են կանաչի, ծիրանագույնի եւ վարդագույնի բոլոր նուրբ երանգները օգտագործել։ Նրանք կարող են նաեւ ընտրել մոխրագույնի, շագանակագույնի, կարամելի եւ ոսկեգույնի սառը երանգները։

Իհարկե, մեր խորհուրդները կարելի է կիրառել ճիշտ դիմահարդարում ապահովելու համար, սակայն գեղեցիկ տեսք ստանալու համար պետք է ամեն ինչ չափի մեջ օգտագործել։ Եթե տարբեր գույների ու երանգների ստվերաներկեր եք օգտագործում, ապա պետք չէ միախառնել երեք-չորս գույնից ավելի, ինչպես նաեւ սեւաներկ օգտագործել, քանի որ դա արդեն կարող է տհաճություն պատճառել։ Ի դեպ, ստվերաներկի գույնը պետք է համադրել հագուստի եւ աքսեսուարների հետ։

 

 

 

Աղբյուրը՝ beauty-practical.ru



© NEWS.am STYLE