Համացանցում հայտնվել է Led Zeppelin խմբի House Of The Holy-ի սկզբնական տարբերակը

12:05   21 հունվարի, 2015

«Лента.ру» -ն իր կայքում ներկայացրել է Լեգենդար Led Zeppelin խմբի 1975թ-ին թողարկված House Of The Holy ստեղծագործության նախնական տարբերակը։ Երգը ներառվելու է Physical Graffiti ալբոմի մեջ, որը վերաթողարկվելու է իր 40-ամյա հոբելյարի առթիվ։ Ալբոմն ունի մի շարք առավելություններ. այնտեղ ընդգրկված են յոթ երբեք դեռեւս չհնչած երգեր (այդ թվում՝ In My Time Of Dying եւ Trampled Under Foot երգերի նախնական տարբերակները),  Boogie With Stu միքսը, Driving Through Kashmir եւ Everybody Makes It Through երգերը։ Ալբոմը նաեւ հասանելի կլինի iTunes-ում։



© NEWS.am STYLE