Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր նոր գրքի շապիկի լուսանկարը

11:01   21 հունվարի, 2015

Ճանաչված Rizzoli’s Universe imprint հրատարակչությունը մայիսին թողարկելու է Քիմ Քարդաշյանի սելֆիների հավաքածու-գիրքը։ Գիրքը, որը կազմված է 352 էջից, կարժենա մոտ 20 դոլար։ Քարդաշյանն իր Instagram-ում ներկայացրել է գրքի շապիկի լուսանկարը եւ խոստովանել, որ այն ընտրել է իր ամուսինը՝ Քանիե Ուեսթը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին գալու է Հայաստան։ Քիմն ու նրա քույրերը՝ Քլոեն եւ Քորթնին, առաջին անգամ պատրաստվում են այցելել իրենց հայրենիքը։



© NEWS.am STYLE