Ադրիանա Լիման՝ շվեյցարական ժամեր արտադրող բրենդի երեկույթին

11:42   21 հունվարի, 2015

Սուպերմոդելներ Ադրիանա Լիման եւ Կարոլինա Կուրկովան ներկա են եղել շվեյցարական ժամերի՝ Ժնեւում կայացած Salon International de la Haute Horlogerie ցուցադրությանը։

Victoria's Secret-ի այժմյան եւ նախկին հրեշտակները մասնակցել են Portugieser ապրանքանիշի երեկույթին, որը նվիրված էր ընկերության գործունեության 75-ամյա հոբելյանին։

Երկու մոդելներն էլ համարվում են այս ապրանքանիշի դեմքերը։ Ի դեպ, Ադրիանա Լիման հոկտեմբերին նկարահանվել էր նաեւ Portugieser -ի ֆոտոշարքում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX



© NEWS.am STYLE