45-ամյա Ջենիֆեր Լոպեսը պատասխանել է իր սեքսուալության մասին քննադատությանը

12:08   22 հունվարի, 2015

Հայտնի երգչուհին իր ամբողջ գեղեցկությամբ հայտնվելու է Complex Magazine ամսագրի փետրվարյան համարի էջերին։ 45-ամյա Լոպեսը ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է իր սեքսուալության մասին քննադատությանը։

«Մի՞թե ես չեմ կարող սեքսուալ լինել, եթե երկու երեխաների մայր եմ։ Իսկ ինչ եք կարծում, որտեղից են հայտնվել երեխաներս։ Տղամարդիկ միտ էլ մեծ ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել ինձ եւ ցանկալի լինելը բնական երեւույթ է։ Ես ամուսնալուծությունից հետո չկոտրվեցի եւ շարունակեցի աշխատել։ Իմ տեսահոլովակներում ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ տանը տեսնում են իմ երեխաները։ Կարծում եմ, որ կանացի լինելը ցանկացած կնոջ առաքելությունն է»,-ասել է Լոպես։



© NEWS.am STYLE