Իրինա Շեյքը Ռոնալդուին փոխել է Դուեյն Ջոնսոնի հետ

10:02   22 հունվարի, 2015

Երբ հայտնի դարձավ Իրինա Շեյքի եւ Կրիշտիանու Ռոնալդուի բաժանման լուրը, ԶԼՄները փորձեցին պարզել, թե որոնք են այս զույգի սիրավեպի ավարտի պատճառները։ Ռոնալդուն միանգամից Շեյքին փոխարինող գտավ՝ հարաբերություններ սկսելով 26-ամյա իսպանացի հաղորդավարուհու հետ, իսկ Իրինայի անվան շուրջ բամբասանքներ տարածվեցին, իբրեւ թե նա այժմ հանդիպում է Ղազախստանի մի բնակչի, իսկ այժմ՝ Դուեյն Ջոնսոնի հետ։ Վերջինիս նրա խաղընկերն էր «Հերկուլես» ֆիլմում։

Աղբյուրը հայտնել է, որ 42-ամյա Դուեյնի ու 29-ամյա Իրինայի միջեւ ֆիլմում նկարահանելուց հետո նոր սիրավեպ է սկսկել։

Աստղերից ոչ մեկը դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել։

 

 

Աղբյուրը՝ Metro.uk



© NEWS.am STYLE