Զարմանալի փաստեր կանանց մասին

22:13   30 հունվարի, 2015

Կնոջ հոգեբանությունը շատ բարդ է հասկանալ, այդ պատճառով հատուկ տղամարդկանց համար մենք ներկայացնում ենք զարմանալի փաստեր կանանց մասին։

Այսպիսով՝

Կինը նույնպես մարդ է։

Կինը տղամարդուց ավելի շուտ է սկսում պայքարել ծերության դեմ։ Բայց չգիտես ինչու, շուտ էլ հրաժարվում է այդ պայքարից։

Եթե կինը մի բան է խնդրում, ապա ավելի լավ այն որքան հնարավոր է շուտ անել։ Այդպես ամեն ինչ ավելի մատչելի կլինի ձեզ համար։

Կնոջից մի բան ստանալու համար պետք է նրան ծիծաղեցնել։ Երբ կինը ծիծաղում է, նրա ուղեղը անջատվում է, եւ նա ոչինչ չի հասկանում։

Կինը կարող է ներել տղամարդու միայն մեկ թերություն. դա հենց ինքն է։

Ծաղիկներ նվիրելը կինը չի ընկալում որպես լուրջ քայլ։ Ծաղիկների փոխարեն կարելի է ռոմանտիկ ընթրիք կազմակերպել։

Ամեն 90 վայրկյանում աշխարհում մեկ կին մահանում է ծննդաբերության ժամանակ։

Օրական կինը օգատգործում է 20 հազար բառ. այս թիվը 13 հազարով ավելի է, քան տղամարդու ցուցանիշը։

Կինը կարող է գաղտնիքը պահել 47 ժամ 15 րոպե։

Մոտ մեկ տարի կինն իր կյանքից ծախսում է՝ որոշելու համար, թե ինչ հագնի։

Կինը տարեկան արտասվում է 30-64 անգամ, իսկ տղամարդիկ՝ 6-17։

Տղամարդիկ ստում են օրական 6 անգամ, իսկ կանայք՝ 3։

Բարձրակրունկ կոշիկները հագել են տղամարդիկ1600-ականներին։ Կանայք տղամարդկանց նմանվելու համար են սկսել բարձրակրունկ կոշիկներ հագնել։

Իսրայելը միակ երկիրն է աշխարհում, որտեղ աղջիկները պարտադիր ծառայում են բանակում։

Կնոջ սիրտն ավելի արագ է զարկում, քան տղամարդունը։

Գենետիկ մուտացիաների հետեւանքով որոշ կանայք կարող են միլիոնավոր երանգներ տարբերակել։

 

 

Աղբյուրը՝ mixstuff.ru



© NEWS.am STYLE