Հոլիվուդյան հայտնի դերասանի ընկերը դանակահարել է մորը եւ սպանվել ոստիկանների կողմից

10:05   23 հունվարի, 2015

49-ամյա Փոլ Քամբելը, ով դերասան Մարկ Ուոլբերգի հարեւանն էր, դանակահարել է իր 72-ամյա մորը եւ հենց դեպքի վայրում սպանվել ոստիկանների կողմից։ Hollywood Life-ը տեղեկացրել է, որ Փոլը դանակով հարձակվել է նաեւ սպաների վրա, ինչի արդյունքում ոստիկանները կրակ են բացել։ Քամբելին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա այնտեղ մահացել է։

Փոլ Քամբելը խաղացել է «Երրորդն ավելորդ է», «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ մի շարք այլ ֆիլմերում։



© NEWS.am STYLE