ԱՄՆ-ում Թիմաթիին ձերբակալել են «Հոլիվուդ» տառերի վրա ռուսական դրոշ ծածանելու համար

14:02   23 հունվարի, 2015

ԱՄՆ-ում ձերբակալել են ռուս հայտնի ռեփեր Թիմաթիին։ Նա Լոս Անջելեսի բլուրների վրա առկա «Հոլիվուդ» տառերի վրա  ռուսական դրոշն է ծածանել, ինչի արդյունքում հայտնվել է ոստիկանությունում։

Instagram-ում Թիմաթին մի կարճ հոլովակ է տեղադրել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ռեփերը ռուսական դրոշը ցուցադրում, իսկ վերջին տեսարանում երեւում են «Հոլիվուդ» տառերը։

«Տառերին հասնելուց եւ դրոշը ծածանելուց 20 րոպե առաջ եւ մեզ ձերբակալեցին)))»,-գրել է Թիմաթին։ Սակայն երգիչը չի նշել, թե ինչու է նա այդ քայլին դիմել։



© NEWS.am STYLE