Սուպերմոդել Կարա Դելեւինը ներկայացրել է Tag Heuer-ի նոր հավաքածուն

18:08   24 հունվարի, 2015

Բրիտանուհի Կարա Դելեւինը ներկայացրել է Tag Heuer-ի նոր հավաքածուն։ Լուսանկարներում, որոնք արդեն հայտնվել են Համացանցում, մոդելը գրկել ու կերակրել է փոքրիկ առյուծին։

Սակայն ֆոտոշարքը քննադատությունների տեղիք է տվել կենդանապաշտպանների շրջանում։ Daily Mail-ը տեղեկացրել է, որ Կարա Դելեւինին եւ Tag Heuer-ին մեղադրել են կենդանիների հետ կոպիտ վերաբերվելու մեջ, ինչպես նաեւ նշել են, որ այս կերպ նա ցույց է տվել իր ինտելեկտուալ ունակությունների մակարդակը։

Օրինակ Կենդանիների իրավունքների համաշխարհային միության անդամ Նիլ Դ'Կրուզը Դելեւինի արարքը դաժանություն է որակել.

«Կորյունները ֆոտոշարքի համար ռեկվիզիտ չեն։ Նրանց առողջությունը չպետք է վտանգել մի քանի գեղեցիկ լուսանկարի համար։ Այս հոլովակը այն բանի ապացույցն է, որ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները կենդանիներին օգատգործում են իրենց շահի եւ մեծ եկամուտ ստանալու համար։



© NEWS.am STYLE