Պատրիկ Դեմփսին 15 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է կնոջից

16:10   24 հունվարի, 2015

Ամերիկյան հայտնի դերասան, 49-ամյա Պատրիկ Դեմփսին 15 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է կնոջից, հայտնել է Radar-ը։ Դերասանի կինը ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրանց բաժանման պատճառն ամուսնական անհամաձայնություններ են։

Պատրիկն ու Ջիլիանն իրենց պաշտոնական հայտարարության մեջ հաստատել են այս լուրը։

«Մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը՝ պահպանելով փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ։ Մեր գլխավոր նպատակը մեր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելն է։ Մենք երախտապարտ կլինեինք, եթե բոլորը ըմբռնումով մոտենային մեր ընտանիքի որոշմանը»,- հայտնել է US Weekly-ին։

Ի դեպ, նշենք, որ Պատրիկն ու Ջիլիանն ամուսնացել են 1999թ-ին։ Զույգն ունի երեք երեխա՝ 12-ամյա Տալուլան, եւ 7-ամյա երկվորյակներ՝ Դարբի Գալենն ու Սալիվան Պատրիկ։



© NEWS.am STYLE