Ջասթին Բիբերի եւ Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարների պայքարում հաղթել է կանադացի երգիչը

12:15   25 հունվարի, 2015

Անցյալ տարի Քիմ Քարդաշյանի սկանդալային Break the Internet ֆոտոշարքը (Paper Magazine-ի համար) իր դիտումների թվով ռեկորդ էր սահմանել Instagram-ում: Թվում էր՝ ոչ մեկը չի կարող գերազանցել Քիմին, սակայն...


Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի՝ Calvin Klein ապրանքանիշի համար նկարահանված վերջին ֆոտոշարքը գերազանցել է 34-ամյա հայուհու սահմանած ռեկորդը:

Աղբյուրը տեղեկացրել է, որ երգչի լուսանկարը համացանցում հայտնվելուց 48 ժամ հետո մոտ մեկ ու կես միլիոն օգտատեր արձագանքել ու անդրադարձել է դրան: Այս ցուցանիշը մոտ հինգ անգամ ավելի է, քան Քարդաշյանի արդյունքը:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE