Լյապիս Տրուբեցկոյն ու Անտոն Ազիզբեկյանը Ուկրաինայում մշտական բնակության թույլտվություն են խնդրել

12:32   26 հունվարի, 2015

Brutto խմբի մենակատար Սերգեյ Միխալոկը, ով առավել հայտնի է Լյապիս Տրուբեցկոյ անվամբ, եւ նրա պրոդյուսեր Անտոն Ազիզբեկյանը Ուկրաինայում մշտական բնակության թույլտվություն են խնդրել՝ դիմելով Ուկրաինայի մշակույթի նախարարությանը, հայտնել է nr2.com.ua-ը։

Աղբյուրը տեղեկացրել է, որ երաժիշտն ու նրա պրոդյուսերը ցանկանում են տեղափոխվել Ուկրաինա՝ չհրաժարվելով իրենց բելառուսական քաղաքացիությունից։ Նրանց այս մտադրությունը պայմանվորված է այն հանգամանքով, որ արտիստներն ակտիվորեն եւ բացահայտ սատարել են Մայդանին, ինչից հետո նրանք դժվարությամբ են երաժշտությամբ զբաղվում Ռուսաստանում եւ Բելառուսում։ Առաջիկայում Brutto խումբը պատրաստվում է նոր ալբոմ եւ տեսահոլովակներ թողարկել Ուկրաինայում, ինչպես նաեւ համերգային շրջագայությունների մեկնել ամբողջ երկրով մեկ։



© NEWS.am STYLE