Արքայազն Հարին սիրավեպ է սկսել ռուս մոդելի հետ

11:02   26 հունվարի, 2015

Հանգստյան օրերին ԶԼՄները անդադար գրում էին արքայազն Հարիի նոր ընտրյալի՝ ռուսական ծագմամբ գերմանացի մոդել Անաստասիա Գուսեւայի մասին։ Երիտասարդ զույգը ծանոթացել է Աբու Դաբիում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ։

Նոյեմբերի 30-ին արքայազնին հրավիրել են Աբու Դաբի, որտեղ շքեղ զբոսանավերից մեկին կազմակերպվել է երեկույթ, որի տոմսի արժեքը կազմել է 900 եվրո։ Ահա այստեղ էլ արքայազնը հանդիպել է Անաստասիային։

Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ նոյեմբերից ի վեր Հարիին եւ Անաստասիային հաճախ կարելի է միասին տեսնել։

Նշենք, որ Գուսեւան ապրում է Գերմանիայում եւ համագործակցում է նորաձեւության հայտնի տների հետ ու նկարահանվում գովազդներում։

Ի դեպ, արքայազն Հարին երկու տարի հանդիպում էր Կրեսիդայի հետ։ Զույգի բոլոր մտերիմները սպասում էին նրանց հարսանիքին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. 2014թ-ի ապրիլին նրանք բաժանվեցին։

 

 

Աղբյուրը՝ Radar



© NEWS.am STYLE